Սերխիո Ռամոսն աջակցել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ 2022-ից դուրս մնալուց հետո։
«Այսօր ես ավելի քան երբևէ հպարտ եմ, հպարտ եմ մեր դրոշով, հպարտ մեր երկրով, հպարտ մեր խաղացողներով:
Իսպանիան չի պարտվում, Իսպանիան սովորում է։ Իսպանիան ընկնում է, սայթաքում, բայց բարձրանում է ու մնում առաջատարների շարքում։ Մենք կվերադառնանք ավելի ուժեղ։ Առաջ, Իսպանիա», – գրել է ՊՍԺ-ի պաշտպանը, որը չէր ընդգրկվել ԱԱ 2022-ի ազգային հավաքականի հայտացուցակում։
Երեկ Իսպանիայի հավաքականը ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչի խաղում պարտվեց Մարոկկոյին (0:0՝հիմնական ժամանակում, 0:3՝ հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում):
Մարոկկոյի ֆուտբոլիստների 4 հարվածներից 1-ը հետ մղեց Ունայ Սիմոնը։ Մարոկկացի դարպասապահ Յասին Բունուն հետ մղեց Կառլոս Սոլերի և Սերխի Բուսկետսի հարվածները, իսկ Պաբլո Սարաբիայի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։
