fbpx
Աշխարհ

Իսպանիան ևս դուրս է բերել զորքերի մի մասը Իրաքից

Իսպանիան դուրս է բերել զորքերի մի մասն Իրաքից։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետի պաշտոնակատար Կարմեն Կալվոն։

«Նրանք, ովքեր ավելի ռիսկային դիրքերում էին, հեռացել են Քուվեյթ»,-ասել է Կալվոն RTVE պետական հեռարձակողի հարցազրույցում։

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Իրաքից դուրս կբերի իր զինծառայողների մի մասին իրավիճակի սրման հետևանքով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայից ևս հայտարարել էին, որ, ելնելով անվտանգության նկատառումներից, գերմանացի զինծառայողների մի մասը Իրաքից կտեղափոխի Քուվեյթ և Հորդանան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ