Հաջորդ տարի՝ 2022 թվականի ընթացքում, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում Իսպանիան դիվանագիտական ներկայացուցչություն կբացի։
Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
Նա հայտնել է նաև, որ նույն ժամանակահատվածում դեսպանություններ են բացվելու Ուզբեկստանում ու Բելառուսում։