fbpx
Աշխարհ

Իսպանիան Իրանին կոչ է արել նվազեցնել ուրանի պաշարը

Իսպանիայի իշխանություններին մտահոգել է Իրանում հարստացված ուրանի պաշարների 300 կիլոգրամի գերազանցումը: Ուստի Իսպանիան Իրանին կոչ է արել պահպանել ատոմային էներգետիկայի հետ կապված միջազգային պայմանավորվածությունները: Այս մասին հաղորդել է Ռիա Նովոստին:

«Իսպանիայի կառավարությունը մտահոգությամբ է ընդունել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի զեկույցը, ըստ որի, Իրանը գերազանցել է միջուկային համաձայնագրով թույլատրված հարստացված ուրանի պաշարները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իսպանիայի կառավարությունը Իրանի իշխանություններին կոչ է արել նվազեցնել հարստացված ուրանի պաշարը մինչև պայմանագրով հաստատված մակարդակը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ