միջուկային համաձայնագիր
ԱՄՆ-ն և Իրանը հայտարարում են խաղաղության համաձայնագրի հնարավորության մասին
Վաշինգտոնը և Թեհրանը մոտենում են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որը նպատակ ունի կազմալուծել Իրանի միջուկային ծրագիրը և վերաբացել Հորմուզի նեղուցը, չնայած տեխնիկական դժվարությունները դեռևս պահպանվում են։
ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները մոտ են լուծմանը
ԱՄՆ-ը և Իրանն առաջընթաց են գրանցում միջուկային համաձայնագրի շուրջ, սակայն ուրանի հարստացման հարցը մնում է հիմնական խոչընդոտը:
Իրանական գործարքը՝ Թրամփի գործարք․ ԱՄՆ նախագահը տվել է իր համաձայնությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկին՝ իրանական միջուկային գործարքը Դոնալդ Թրամփի սեփական համաձայնագրով փոխարինելու վերաբերյալ: «Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է. «Մենք պետք է իրանական գործարքը փոխարինենք Թրամփի գործարքով»: Ես համաձայն եմ»,-գրել է նա Twitter-ի իր էջում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին…
Իրանը միջուկային զենք ձեռք բերելու մտադրություն չունի
Չնայած Իրանը հրաժարվել է միջուկային անվտանգության համաձայնագրի շրջանակներում իր պարտավորություններից՝ իրենց երկիրը մտադիր չէ միջուկային զենք ձեռք բերել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին: «Մենք հետաքրքրված չենք միջուկային զենք ունենալով, քանի որ դրա վերաբերյալ հստակ սրբազան արգելք ունենք մեր բարձրագույն առաջնորդի կողմից: Միաժամանակ Իրանի պաշտպանական դոկտրինայի մեջ նույնպես միջուկային զենքի…
Աշխարհում դանդաղ գծվում են ռազմաքաղաքական բաժանման գծեր․ Քամալյան
Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Իրանը, դուրս գալով միջուկային համաձայնագրից, հետաքրքիր ռազմաքաղաքական իրավիճակի առաջ է կանգնեցնում Եվրոպային, իսկ դա նշանակում է ԱՄՆ ռազմաքաղաքական ազդեցությունը Եվրոպայի վրա էլ ավելի է ուժեղանում։ Սա այս պահի դրությամբ չերևացող, բայց իրականում շատ մեծ աշխարհաքաղաքկան նշանակության հանգամանք է։ Աշխարհում դանդաղ ձևով գծվում են քաղաքակրթական ստանդարտերից բխող ռազմաքաղաքական բաժանման…
Սա այն է, ինչ ուզում էր ԱՄՆ-ի նոր ղեկավարություն․ Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել է. «Իրանը դուրս եկավ Միջուկային համաձայնագրից։ Մի քանի ռաունդ փակ հավաքներ էին տեղի ունեցել Թեհրանում, բայց այս որոշումը չէր հրապարկվել։ Ժամեր առաջ «Իռնա» գործակալությունը հայտնեց, որ այսօր երեկոյան նախատեսվում է հերթականը, որն էլ հրապարակվեց վաղուց կայացված որոշումը։ Կարծում եմ, սա այն է, ինչ ուզում էր…
Եվրահանձնաժողովը կանգ առնելու կոչ է անում Իրանին
2015 թվականի միջուկային համաձայնագրի պարտավորությունների կրճատման ուղղությամբ նոր քայլ անելու Իրանի մտադրությունը անհանգստացնում է։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը։ «Մենք անհանգստացած ենք նախագահ Հասան Ռոհանիի այսօրվա հայտարարությամբ՝ Իրանի պարտավորությունների հետագա կրճատման մասին՝ Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրի շրջանակում։ Մենք կոչ ենք անում Իրանին հրաժարվել բոլոր գործողություններից, որոնք չեն համապատասխանում նրա պարտավորություններին ԳՀՀԾ շրջանակում։…
Իրանը բանակցություններ չի սկսի, քանի դեչ ԱՄՆ-ն սպառնում է
Իրանը չի կարող ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել այն պայմաններում, երբ Վաշինգտոնի կողմից պատերազմ և տնտեսական ճնշում է պարտադրվում: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, օգոստոսի 29-ին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Կուալա Լումպուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ «Մեզ համար հնարավոր չէ Վաշինգտոնի հետ շփման մեջ մտնել, քանի դեռ նա չի դադարեցրել…
Թրամփը մտադիր է ՌԴ-ի և Չինաստանի հետ նոր համաձայնագիր կնքել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի միջուկային նոր համաձայնագիր կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ: «Մենք Ռուսաստանի հետ խոսել ենք միջուկային համաձայնագրի մասին, որով նրանք կազատվեն իրենց միջուկային զենքի որոշ մասից, մենք էլ նույնը կանենք: Մենք պետք է Չինաստանին նույնպես ընդգրկենք այդ ամենի մեջ: Այս պահին առաջատարը մենք ենք, Ռուսաստանը երկրորդ տեղում է, Չինաստանը՝ երրորդ: Չինաստանը…
ԱՄՆ-ը «կրակել է իր ոտքին»․ Զարիֆը
ԱՄՆ-ը «կրակել է իր ոտքին»՝ հրաժարվելով Իրանի հետ միջուկային համաձայնագրից։ Այս մասին Bloomberg Television-ի հարցազրույցում ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը։ Նա նաև մեղադրել է համաձայնագրի մաս կազմող եվրոպական երկրներին այն բանում, որ նրանք չեն կատարել իրենց պարտավորությունները ԱՄՆ դուրս գալուց հետո։ Նրա խոսքով՝ չեն կատարվել Իրանին նավթ վաճառելու և փողերը հայրենիք վերադարձնելու…
Թրամփը Իրանի դեմ պատերազմ չի ուզում, բայց դրան դեմ չէր լինի նրա շրջապատը․ Զարիֆ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատերազմ չի ցանկանում, բայց դրան դեմ չէր լինի նրա շրջապատը։ «Թրամփը ճնշման տակ է, բայց շրջապատի փորձերը՝ ազդելու նրա որոշման վրա, հաջողությամբ չեն ավարտվի, քանի որ նա կկարևորի ողջամտությունը։ Իրանը մեծ, հպարտ երկիր է,…
ԱԷՄԳ-ն կքննարկի Իրանի գործողությունները ուրանի հարստացման հարցով
Հուլիսի 10-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարող խորհուրդը արտահերթ նիստում կքննարկի Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադարձությունների զարգացումը: Արտահերթ հանդիպումն անցկացնելու խնդրանքով դիմել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ջեքի Ուոլքոթը։ Այս մասին հայտնում է Dpa գործակալությունը: Իրանի վրա հարկավոր է ճնշում գործադրել, որ հրաժարվի իր միջուկային հավակնություններից, նույն օրը թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է…
Իսպանիան Իրանին կոչ է արել նվազեցնել ուրանի պաշարը
Իսպանիայի իշխանություններին մտահոգել է Իրանում հարստացված ուրանի պաշարների 300 կիլոգրամի գերազանցումը: Ուստի Իսպանիան Իրանին կոչ է արել պահպանել ատոմային էներգետիկայի հետ կապված միջազգային պայմանավորվածությունները: Այս մասին հաղորդել է Ռիա Նովոստին: «Իսպանիայի կառավարությունը մտահոգությամբ է ընդունել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի զեկույցը, ըստ որի, Իրանը գերազանցել է միջուկային համաձայնագրով թույլատրված հարստացված ուրանի պաշարները»,- ասված է…
Գուտերեշը Իրանին կոչ է արել պահպանել միջուկային համաձայնագիրը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Թեհրանին կոչ է արել շարունակել կատարել միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները: Այս մասին հաղորդում է Reuters-ը: «Իրանի նման գործողությունները չեն կարող պահպանել համաձայնագիրը և չեն ապահովում Իրանի ժողովրդի համար զգալի տնտեսական շահ: Կարևոր է, որ այդ հարցը որոշվի համաձայնագրով ստեղծված մեխանիզմի օգնությամբ»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Ավելի վաղ…














