Իսպանիայում ապրում է 57 աղջիկ, որոնց կոչել են «Գահերի խաղը» սերիալի հերոսուհի Դեյեներիսի անունով։ Այս մասին հայտնում է երկրի Վիճակագրության ազգային ինստիտուտը։ Առավել հաճախ (279 դեպք) կարելի է հանդիպել Արյա անունով աղջիկների: Այդ անուններով երեխաներն ապրում են հիմնականում Մադրիդում և Բարսելոնայում։
«Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել է Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Մարոկկոյի, Մալթայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Իսլանդիայի, ԱՄՆ-ի և Կանդայի տարածքներում: Այն ստեղծվել է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» ստեղծագործության հիման վրա:
Սերիալի Առաջին սեզոնի պրեմիերան կայացել է 2011 թվականի ապրիլի 17-ին:
Տասնյակ հազարավոր երկրպագուներ խնդրագիր են ստորագրել՝ պահանջելով կրկին նկարահանել հեռուստասերիալի 8-րդ սեզոնի վերջին սերիան: Change.org կայքում տեղադրված խնդրագիրը հասցեագրված է HBO ընկերությանը:
