fbpx
Աշխարհ

Իսպանիայում ֆերմերները դուրս են եկել բողոքի ցույցի

Իսպանիայի հազարավոր ֆերմերներ բողոքի ցույցի են դուրս եկել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանք ստիպված են 1 կգ նարինջը վաճառել ընդամենը 9 ցենտով:

Իսպանացի ֆերմերները պնդում են, որ 2017-ին Բրյուսելի և Հարավային Աֆրիկայի միջև ստորագրված առևտրային պայմանագրի պատճառով իրենք անցած տարի կորցրել են մոտ 150 միլիոն եվրո: Նշենք, որ համաձայն այդ պայմանագրի՝ Հարավային Աֆրիկան առանց մաքսատուրքերի և խիստ վերահսկողության կարող է նարինջ արտահանել Եվրոպական միության երկրներ:

Ի նշան բողոքի՝ ֆերմերները գետնին են լցրել նարինջները և հրաժարվում են մթերել միրգը՝ ձեռնտու չլինելու պատճառով:


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ