Փարիզում զանգվածային բողոքի ցույցի են դուրս եկել աշակերտները

Հրապարակող՝

Փարիզում զանգվածային բողոքի ցույցի են դուրս եկել աշակերտները

Ամենադիտվածներ

Փարիզում ուրբաթ օրը ավագ դասարանների աշակերտները բողոքի զանգվածային ակցիա են իրականացնում, որին մասնակցում են հարյուրավոր երիտասարդներ ու աղջիկներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Դեռևս բողոքի ցույցը հանգիստ մթնոլորտում է անցնում։ Երիտասարդները երգում են Bella Ciao պարտիզանական երգը եւ բղավում են. «Մակրո՛ն, դու պարտվել ես, փողոցներում երիտասարդությունն է»։

Երիտասարդների ցույցը տեղի է ունենում զանգվածային սոցալիական ճգնաժամի ֆոնին։ 2019 թվականի հունվարի 1-ին նախատեսված բենզինի գնի բարձրացումից զայրացած ֆրանսիացիները նոյեմբերի կեսերից փողոց են դուրս եկել։

Սակայն այժմ ֆրանսիացիները դժգոհում են ոչ միայն վառելիքի գների բարձրացումից, այլ նաև իշխանությունների այլ սոցիալական որոշումներից։

Դպրոցականները և ուսանողները բողոքում են ուսումնական հաստատություններում հավաքագրման նոր կանոնների դեմ, շտապօգնության անձնակազմը հանդես է գալիս բժշկական տրանսպորտի բարեփոխումների դեմ, գյուղացիները գործադուլ են պլանավորում Գյուղատնտեսության նախարարության որոշման դեմ, հասարակ բնակիչները  պահանջում են իրենց գնողականության բարձարցում։

Ամենաթարմ