Շաբաթ օրը՝ ապրիլի 22-ին, տասնյակ հազարավոր իսրայելցիներ բողոքի ցույցի են դուրս եկել ընդդեմ դատական բարեփոխումների։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը։
Ինչպես նշում է թերթը, լարվածությունն սրվել է պատերազմներում զոհվածների հիշատակի օրվան և Իսրայելի անկախության օրվան ընդառաջ, որը կանցկացվի հաջորդ շաբաթ։
Այսպիսով, Թել Ավիվում զոհված զինվորների ընտանիքները ժամանակավոր հուշահամալիր են կանգնեցրել նրանց հիշատակին` կոչ անելով քաղաքական գործիչներին հեռու մնալ գերեզմանատներից Հիշատակի օրը:
Ցուցարարները նաեւ մեծ պաստառ են պարզել՝ «Մենք պաշտպանելու ենք այն, ինչի համար դուք ընկել եք»։