fbpx
Քաղաքականություն

ԱԳՆ-ն հետ կկանչի Իսրայելում ՀՀ դեսպանին

«Այս օրերին Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության տրամադրումը Հայաստանի համար անընդունելի է»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօրվա ճեպազրույցում:

«Դիվանագիտական խողովակներով բազմիցս մեր իսրայելական գործընկերներին հայտնել ենք դրա մասին և նշել, որ դա հատկապես ցավալի է այն ժամանակ, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնամասշտաբ ագրեսիա է իրականացնում Արցախի և Հայաստանի նկատմամբ»,- նշել է խոսնակը։

«Իսրայելի այս դիրքորոշումը, գործելաոճը մեզ համար անընդունելի է: Ելնելով այս իրավիճակից՝ ԱԳՆ-ն որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին»,- հայտնել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ