fbpx
Աշխարհ

Իսրայելական հատուկ ծառայությունների ամենահաջող հակաահաբեկչական գործողություններից:

Նկարում պատկերված են բելգիական «Սաբեն 572» ինքնաթիռից դուրս բերվող ուղևորները: 1972թ. մայիսի 8-ին պաղեստինյան «Սև սեպտեմբեր» ահաբեկչական խմբավորման անդամները գրոհեցին Բրյուսելից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը: Ահաբեկիչների ղեկավար Ալի Սանայնան մուտք գործելով օդաչուների սենյակ հայտարարեց, որ օդանավը իրենց վերահսկողության տակ է և օդաչուները պետք է թռչեն Թել Ավիվ:

Նախքան մայրաքաղաքի Լոդ օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքը՝ հրեաները արդեն գիտեին տեղի ունեցածի մասին: Ահաբեկիչները պահանջում էին ազատ արձակել հրեական բանտերում պահվող 300-ից ավել «Ալ Ֆաթխ» խմբավորման ահաբեկիչների: Բնականաբար հրեաները այդպիսի բան չէին անի, բայց նաև չէին լքի պատանդներին: Կառավարության անդամների և ՊՆ Մոշե Դայանի, Տրանսպորտի նախարար Շիմոն Պերեսի ղեկավարությամբ կազմվեց գործողության պլան, որը պատմության մեջ մտնելու էր «Իզոտոպ» անվանմամբ: Հրեաները ձգտում էին երկարեցնել բանակցությունները, որպեսզի վերջնականորեն կարողանան նախապատրաստվել գրոհին:

Մայիսի 9-ին նրանք ինքնաթիռի մոտակայքում հայտնվեցին կալանավորների հանդերձանքով անձինք, որոնք իրականում հրեա զինվորներ էին: Այդ ժամանակ հրեաները կարողացան համոզել Ալի Սանայնային, որ ինքնաթիռը տեխնիկական զննման կարիք ունի: «Մոսսադի» և «Սայրեթ Մաթքալի» տասնյակից ավել զինվորներ տեխնիկական սպասարկման հանդերձանք կրելով կարողացան անարգել մտնել ինքնաթիռ և գրոհով վերացնել ահաբեկիչներին: Ամբողջ գործողությունը տևել է մոտ 1 րոպե 30 վայրկյան: Գործողության ժամանակ 94 պատանդից կրակոցների ժամանակ սպանվել է 1-ը, իսկ բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են: Գործողության ժամանակ վիրավորվել են հատուկ ջոկատի անդամներ ապագա վարչապետ Բենյամին Նեյթանհաուն և « Մոսսադի» ապագա ղեկավարներից Դանի Յաթոնը:

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

https://www.facebook.com/photo.php?fbid=2429399643775962&set=a.501083209940958&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ