Իսրայելական զորքերը գնդակոծել են Գազա մեկնած ՄԱԿ-ի ավտոշարասյունը

Իսրայելական զորքերը կիրակի օրը գնդակոծել են Գազա մեկնած ՄԱԿ-ի շարասյունը:

Այս մասին հայտնել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպե Լազարինին:

«Իսրայելական զորքերը ծանր կրակ են բացել ՄԱԿ-ի շարասյան վրա, որը շարժվում էր դեպի Գազա: Տուժածներ չկան, բայց մեր թիմերը ստիպված եղան թաքնվել»,- գրել է նա՝ հավելելով, որ միջադեպի պահին ավտոմեքենաներն ու աշխատակիցները կրել են ՄԱԿ-ի նշանները։

Լազարինի խոսքով՝ մեքենաներից մեկը խոցվել է առնվազն հինգ փամփուշտով, երբ կանգնած է եղել անցակետի դիմաց: Նշվում է, որ ՄԱԿ-ի աշխատակիցների տեղաշարժերը համակարգված են իրականացվում՝ Իսրայելի իշխանությունների հաստատմամբ։

Ամենաթարմ