Իսրայելական բանակը հետևելու է կարանտինին։
Իսրայելում կա կորոնավիրուսով վարակվելու 3000 հաստատված դեպք։ Մինչ օրս երկրում գրանցվել է մահվան 10 դեպք։
Կարանտին հայտարարելուց հետո ոստիկանությունը անցակետեր է տեղադրել, հայտարարել են երկրում հավաքներ չիրանցկացնել, սահմանափակվել է ազատ տեղաշարժը։
Մոտ 500 զինծառայողներ միանալու են ոստիկաններին, որ հսկեն և ապահովեն որոշ շրջանների անվտանգությունը:
Իսրայելցիներին հորդորել են տանը մնալ, դպրոցներն ու այլ հաստատություններ փակ են, ինչը ավելի քան 500 000 մարդու աշխատանքից ազատման պատճառ է դարձել:
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
Աղբյուրը՝ Reuters-ը։