fbpx
Աշխարհ

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Նեթանյահուի նկատմամբ հետաքննություն սկսելու անհրաժեշտության մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հինգշաբթի կոչ է արել հետաքննություն անցկացնել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման առնչությամբ թերությունների վերաբերյալ՝ նշելով, որ հետաքննությունը պետք է կենտրոնանա անձամբ Գալանտի և նրա ղեկավարի՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա, հայտնել է Reuters-ը:

Գալլանն այս հայտարարությունն արել է նոր զինվորական սպաներին դիպլոմներ հանձնելու ​​արարողության ժամանակ, որին մասնակցել է նաև Նեթանյահուն:

Կառավարության հետաքննությունը, ըստ նրա, «պետք է օբյեկտիվ լինի, այն պետք է հետաքննի բոլորիս՝ որոշումներ ընդունողներին և դրանք կատարողներին, կառավարությանը, զինվորականներին և անվտանգության մարմիններին»:

«Պետք է հետաքննություն լինի իմ՝ պաշտպանության նախարարիս նկատմամբ, պետք է հետաքննություն լինի վարչապետի նկատմամբ», – ասել է Գալանտը՝ ամբոխից խրախուսական բացականչությունների ներքո:

Նեթանյահուն նախկինում մերժել է Իսրայելին անակնկալի բերած անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման վերաբերյալ պետական հետաքննություն սկսելու կոչերը, նշելով, թե կատարվածի շուրջ հետաքննությունը պետք է անցկացվի պատերազմի ավարտից հետո: Միայն կառավարությունը կարող է որոշում ընդունել ստեղծելու լայն լիազորություններով օժտված պետական ​​քննիչ հանձնաժողով, և որի եզրահանգումները կշիռ ունեն։

Հանձնաժողովի անդամներին ընտրում է Գերագույն դատարանի նախագահը։ Գալանտը նախկինում խզել է հարաբերությունները Նեթանյահուի հետ։ Անցյալ տարի, գերագույն դատարանի լիազորությունները սահմանափակելու կառավարության ծրագրերի դեմ ամիսներ շարունակվող համազգային բողոքներից հետո, Գալանտը հայտարարել էր, որ առաջարկվող օրենքը պետք է չեղյալ համարվի՝ զգուշացնելով, որ հանրային բանավեճը կարող է վնասել ազգային անվտանգությանը:

Նեթանյահուն նրան անմիջապես հեռացրեց աշխատանքից, ինչի արդյունքում տասնյակ հազարավոր իսրայելցիներ դուրս եկան փողոց՝ ի պաշտպանություն Գալանտի: Վարչապետն ի վերջո զիջեց, և Գալանտը պահպանեց իր պաշտոնը: Այդ ժամանակից ի վեր Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և Նեթանյահուի միջև տարաձայնություններ ծագեցին Գազայի ռազմավարության հարցում, ինչը «Լիկուդ» կուսակցության որոշ անդամների դրդել է Նեթանյահուն հեռացնելու կոչեր անել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ