fbpx
Աշխարհ

Իսրայելի ոչնչացումը սիոնիստական ռեժիմի վերացումն է․ Համենեի

Իսրայելի ոչնչացում ասելով՝ նկատի է առնվում պարտադրված սիոնիստական ռեժիմի վերացումը և ազատումն այնպիսի հանցագործներից, ինչպիսին է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Համենեին։ Այս մասին հաղորդում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ Իսրայելի ոչնչացումը նշանակում է, որ պաղեստինցի ժողովուրդը, ներառյալ մուսուլմանները, քրիստոնյաները և հրեաները, պետք է հնարավորություն ունենան որոշելու իրենց ճակատագիրը և «ազատվելու այնպիսի ավազակներից, ինչպիսին Նեթանյահուն է»։

«Մեր դիրքորոշումը Պաղեստինի հանդեպ վերջնական է։ Դա չի նշանակում հրեա ժողովրդի ոչնչացում, մենք չենք ցանկանում, որպեսզի նա տուժի։ Դա նշանակում է պարտադրված ռեժիմի և պետության ոչնչացում։ Մենք կողմ ենք Պաղեստինի անկախությանը, մենք հակասեմիթականներ չենք։ Հրեաներն ապրում են լիակատար անվտանգության մեջ Իրանում»,-ասել է Համենեին։

Հոգևոր առաջնորդի խոսքով՝ իսլամական միասնությունը թշնամի ունի․ հատկապես ԱՄՆ կառավարությունը և սիոնիստական ռեժիմը։ ԱՄՆ-ը պարզապես Իրանի թշնամին չէ, այլ ողջ մուսուլմանական աշխարհի թշնամին է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ