fbpx
Աշխարհ

Իսրայելի ողջ տարածքում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել

Շաբաթ երեկոյան հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել Թել Ավիվի փողոցներ՝ մասնակցելով բողոքի ցույցերին, որոնք կոչ էին անում կառավարությանը հրադադարի համաձայնություն ձեռք բերել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ՝ ուղիղ 11 ամիս առաջ առևանգված գերիների ազատումն ապահովելու համար, գրում էր Իսրայելի Times-ը:

Ամբողջ երկրի քաղաքներում մարդկային զանգվածներ էին հավաքվել, որոնք դեմ էին հանդես գալիս կառավարությանը և պնդում պատանդների գործարքի կնքումը: Բողոքի ակցիայի կազմակերպիչները հաշվել են, որ 500․000 մարդ է մասնակցել է Թել Ավիվի գլխավոր ցույցին, որը կազմակերպել էր Պատանդների ընտանիքների ֆորումը, ինչը, ըստ նրանց, հաստատել է նաև ոստիկանությունը:

Ըստ կազմակերպության, ևս 250․000 մարդ բողոքի ցույցերի է մասնակցել երկրի այլ շրջաններում:

Եթե ​​այս թվերը համապատասխանում են իրականությանը, ապա Թել Ավիվում տեղի ունեցած հանրահավաքը Իսրայելի պատմության մեջ ամենախոշոր ցույցն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ