Եգիպտոսի և ՄԱԿ միջնորդական ջանքերով ստեղծված պաղեստինյան խմբավորումները և Իսրայելը երկուշաբթի երեկոյան պայմանավորվել են հրադադարի շուրջ։ Այս մասին հաղորդում է Sky News Arabia-ն:
Հեռուստակայանի փոխանցմամբ՝ կողմերի միջև կրակի դադարեցումն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով կեսգիշերին:
Երկուշաբթի լույս գիշերը Իսրայելի ՌՕՈՒ-ն հրթիռային հարված էր հասցրել Դամասկոսի արվարձաններին, որտեղ տեղակայված է պաղեստինցիների ռազմաբազան, և որտեղ, ըստ Al Hadath հեռուստաալիքի տեղեկությունների, մշակվում են հրթիռային զենքի նմուշներ, որոնք հետագայում արտադրվում են Գազայում և օգտագործվում Իսրայելի դեմ:
Իսրայելական ավիացիան երկուշաբթի գիշերը հարձակվել է նաև Գազայի հատվածում «Իսլամական ջիհադի» հետ կապված տասնյակ թիրախների վրա՝ ի պատասխան կիրակի կատարված հրթիռակոծության և անկլավի սահմանին ֆուգաս պայթեցնելու փորձի:

