Իսրայելը համաձայնել է ԱՄՆ-ի լրացուցիչ նախաձեռնությունների փաթեթին՝ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի իրականացման համար, և Վաշինգտոնն ակնկալում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը նույն քայլը կանի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Վարչապետ Նեթանյահուն հավանություն է տվել լրացուցիչ առաջարկներին, և մենք ակնկալում ենք, որ ՀԱՄԱՍ-ը նույնը կանի»,-Իսրայել կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է Բլինկենը:
Նա հավելել է, որ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի նախագիծն արտացոլում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից դեռ մայիսին հայտարարված առաջարկները, և որպես վերջնական նպատակ ներառում է ռազմական գործողությունների փուլային դադարեցում և հրադադարի ամբողջական դադարեցում։
«Նախնական զինադադարը կտևի վեց ամիս, այն նախատեսում է գերիների ազատ արձակում և գերիների փոխանակում, ինչպես նաև բանակցությունների սկիզբ մշտական հրադադարի պայմանների շուրջ»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։