Իսրայելի կործանիչները օդից հարվածներ են հասցրել ահաբեկչական ՀԱՄԱՍ խմբավորման՝ Գազայի հատվածում գտնվող զենքի գործարանին։
Այս մասին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը Գազայից պայթուցիկներով ու դյուրավառ նյութերով օդապարիկներ են բաց թողել Իսրայելի ուղղությամբ։
Նշվում է, որ իսրայելական հարվածները վերոնշվածի պատասխանն են եղել։