Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն աշխարհում առաջին պետությունն է, որը հաղթահարել է կորոնավիրուսային համաճարակը։
Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
Վարչապետը մասնավորապես նշել է, որ հաղթահարման բանալին կորոնավիրուսի դեմ պատվաստամն արագ ու արդյունավետ արշավն է եղել։
Նեթանյահուի խոսքով՝ իրենք ծրագրում են մինչև մարտի վերջ պատվաստել բոլոր մեծահասակներին ու հաջորդ ամսից բացել սահմանները։