fbpx
Գիտություն

Իսրայելը Լուսին կուղարկի «Բերեշիտ 2» տիեզերական սարքը

Իսրայելը կմասնակցի «Բերեշիտ 2»-ի տիեզերք ուղարկման գործընթացին, այն բանից հետո, երբ ապրիլի 11-ին Լուսնի վրա վայրէջք կատարելիս կործանվեց «Բերեշիտը»: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Կառավարության նիստի ընթացքում:

«Մենք մտադիր ենք տիեզերք թողնել «Բերեշիտ 2-ը»: Իսրայելի Կառավարությունը, որը մասնակցություն ունեցավ «Բերեշիտ» առաջին տիեզերական ապարատի գործարկմանը, կմասնակցի նաև երկրորդի տիեզերք ուղարկելուն: Հույս ունեմ, որ երկրորդ փորձը հաջողությամբ կպսակվի և, իրոք, կդառնանք 4-րդ երկիրը, որը Լուսնի վրա տիեզերական արբանյակ է իջեցրել: Մենք կփորձենք կրկին և կրկին, մինչև հասնենք հաջողության, և ես կարծում եմ, որ երկրորդ փորձի ժամանակ ավելի շատ շանսեր կունենանք հաջողության հասնելու», – ասել է Նեթանյահուն:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Լուսնի մակերևույթի վրա վայրէջք կատարելիս վթարվել է իսրայելական տիեզերական «Բերեշիտ» սարքը: Իսկ շաբաթ երեկոյան, SpaceIL իսրայելական կամակերպության ղեկավար Մորիս Կաննը, ով ղեկավարում է լուսնային առաքելությունները, հայտարարել է Բերեշիտ 2 նախագծի մեկնարկի մասին:

Փետրվարի 21-ին Միացյալ Նահանգների SpaceX ընկերությունը տիեզերք Է դուրս բերել ինդոնեզական PSN-6 (Nusantara Satu) կապի արբանյակը և Իսրայելի SpaceIL ընկերության «Բերեշիտ» լուսնային տիեզերական ապարատը:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ