Live Italy-ի հաղորդմամբ՝ Իտալիայի իշխանությունների որոշմամբ՝ երկրիը երկարաձգել է 16 երկրների համար մուտքի արգելքը:
Որոշման պատճառ է դարձել այն, որ երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մեծ մասը՝ 30-40 տոկոս, կապված է արտասահմանցիների կամ արտասահմանցիների հետ շփում ունեցածների հետ:
Հայաստանի համար ևս երկարաձգվել է մուտքի արգելքը: Մյուս երկրներն են՝ Բանգլադեշը, Բահրեյնը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցեհովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն, Դոնիմիկյան Հանրապետությունը, Չեռնոգորիան, Սերբիան և Կոսովոն:

