Աշխարհ

Իտալիան պատրաստ է միջնորդ դառնալ Մադուրոյի և ընդդիմության միջև

Իտալիայի փոխարտգործնախարար, իշխող «5 աստղի շարժումից» ականավոր գործիչ Մանիլիո Դի Ստեֆանոն քննադատել է Վենեսուելայի հանդեպ ԵՄ դիրքորոշումը և առաջարկել, որպեսզի Հռոմը ստանձնի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի և ընդդիմության միջև միջնորդությունը։

Երեկ Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, իսկ այնուհետև Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները հայտարարել էին Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոյին երկրի ժամանակավոր նախագահ ճանաչելու մտադրության մասին, եթե 8 օրվա ընթացքում երկրում չհայտարարվեն նոր ընտրություններ։

Դի Մանիլիոն նշել է, որ «վերջնագրերը միայն կոնսոլիդացնում են իշխանությունը»։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ