Աշխարհ

Իտալիայի վարչապետը սպառնում է հրաժարական տալ

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե նրա երկու կոալիցիոն գործընկերները չդադարեցնեն իրենց թշնամանքը: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

Կոնտեն իր դաշնակիցներ Լուիջի դի Մայոյին և Մատեո Սաքլվինիին հարցրել է` արդյո՞ք նրանք պատրաստ են շարունակել իրենց աշխատանքը և պահել խորհրդարանական մեծամասնությունը:

«Հինգ աստղ» պոպուլիստական շարժման առաջնորդ Լուիջի դի Մայոն և «Լիգա» կուսակցության ղեկավար Մատեո Սալվինին հայտարարել են, որ իրենք չեն տարաձայնությունների պատճառը:

Երկու կողմերը մի քանի ամիս է, ինչ վիճում են ենթակառուցվածքային, ներգաղթային և այլ հարցերի շուրջ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ