Իտալիայի անվտանգության ուժերը Վենետոյի մարզում 50 մարդ են ձերբակալել «Կամորա» նեապոլիտանական մաֆիայի հետ կապեր ունենալու կասկածանքոով, հայտնել է Messaggero թերթը:
Գործողությանը մասնակցել են ֆինանսական ոստիկանությունը, ազգային ոստիկանությունը և մաֆիայի դեմ պայքարի դատախազության ստորաբաժանումը:
Ձերբակալությունները կատարվել են Վենետիկում, Կազալ դի Պրինչիպե քաղաքում, Կազերտայի նահանգում և Վենետոյի այլ մասերում: Գործողության շրջանակներում 11 մարդ չհեռանալու մասին ստորագրություն է տվել: Ձերբակալությունների ընթացքում ոստիկանությունն առգրավել Է 10 մլն եվրո: Գործողությանը մասնակցել Է շուրջ 300 մարդ։