Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջաբրայիլի շրջանում ադրբեջանական մեքենա է պայթել ականի վրա։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ մեքենայում եղել է 3 անձ։ Իրավապահներին հաջողվել է հայտնաբերել նրանցից միայն մեկի մարմինը, իսկ մյուս 2-ի որոնողական աշխատանքները շարունակվում են։