Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Ջալալ Հարությունյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի հերոս , գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի ծննդյան տարեդարձը․

«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի հետ և շնորհավորել նրա ծնդյան տարեդարձը: Քաջ առողջություն ու շուտափույթ ապաքինում եմ մաղթել մեր նվիրյալ զինվորականին, ով մեծ ծառայություններ է մատուցել մեր հայրենիքին ու ժողովրդին»,- Facebook-ի իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը։

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/648484545848922

Ամենաթարմ