fbpx
Սպորտ

Ժամանակի ընթացքում Մեսսին ու Գրիզմանն էլ կսկսեն լավ հասկանալ իրար․ Վալվերդե

Լավ խաղացողները միշտ հասկանում են միմյանց: Այս մասին ասել է Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն՝ մեկնաբանելով Չեմպիոնների լիգայում «Բորուսիայի» նկատմամբ տարած հաղթանակը։

«Մենք ամենաբարդ խմբում էինք, բայց կրկին վաղաժամ նվաճեցինք փլեյ-օֆֆի ուղեգիրը: Սա մեզ համար շատ բան է նշանակում: Բացի վերջին րոպեներից՝ թիմը հիանալի խաղ անցկացրեց»,-նշել է մարզիչը։

Խոսելով նաև ֆուտբոլիստների փոխհամագործակցության մասին՝ նա նշել է, որ լավ խաղացողները միշտ հասկանում են միմյանց:

«Օրինակ ՝ Մեսսին և Սուարեսը հիանալի հասկանում են միմյանց, քանի որ նրանք երկար ժամանակ միասին են խաղում: Ժամանակի ընթացքում Մեսսին ու Գրիզմանն էլ կսկսեն լավ հասկանալ իրար»,-ընդգծել է Վալվերդեն։

Գլխավոր մարզիչը նաև ասել է, որ իրենց համար լավ չէ, որ Դեմբելեն վնասվածք է ստացել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ