Ամերիկահայ երգիչ, բնապահպանական ակտիվիստ Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել Ամուլսարի հարցի հետ կապված, որից մի հատված հրապարակվել է համացանցում։
Նա նշել է, որ չնայած ՀՀ կառավարությունը բնապահպանական անկախ փորձաքննություն է իրակացնում Ամուլսարում, բայց Ակտիվիստները, ինչպես նաև Ջերմուկի հասարակությունը շատ խիստ դիրքորոշում ունեն «Լիդիանին» չթողնելու վերականգնել աշխատանքները և անցնել ոսկու հանքարդյունաբերության։
Թանկյանը նաև խոսել է հանքարդյունաբերության վնասների մասին ու ընդգծել, որ անգամ ամենալավ հանքը աշխարհում բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա։
Ըստ Թանկյանի՝ հանքարդյունաբերությունը մեծ վտանգ է Հայաստանում։ «Ժամանակին հանքի լիցենզիաները ծամոնի նման բաժանում էին կոռումպացված սիստեմում, իսկ երկրի գանձարանը շոշափելի ավելի չէր զգում», – ասել է երաժիշտը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
https://www.facebook.com/SonaOganesyan/videos/10109611020664366/

