Մեդվեդևը նվաճեց իր առաջին տիտղոսը ATP Masters-1000 շարքի մրցաշարում

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Մեդվեդևը նվաճեց իր առաջին տիտղոսը ATP Masters-1000 շարքի մրցաշարում

Ցինցինատիում ավարտվեց ATP Masters-1000 շարքի մրցաշարը։ Մենախաղի եզրափակչում միմյանց դեմ մրցում էին Դանիլ Մեդվեդևը և Դավիդ Գոֆենը։ 

Ռուս թենիսիստը, ով ATP-ի երրորդ մրցաշարն անընդմեջ դուրս էր եկել եզրափակիչ, կարողացավ երկու սեթում առավելության հասնել Գոֆենի նկատմամբ 7-6(3), 6-4 հաշվով։ Մեդվեդևը նվաճեց կարիերայի առաջին  Masters-1000։ 

Մրցաշարի ընթացքում Մեդվեդևը պայքարից դուրս էր թողել նախորդ տարվա չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին։ 

Մինչ Ցինցինատիի  Masters-1000-ի հաղթանակը, 23-ամյա թենիսիստը պարտվել էր Վաշինգտոնի մրցաշարի եզրափակչում Նիկ Կիրիոսին, իսկ կարիերայի  Masters շարքի առաջին եզրափակչում, որը անցկացվում էր Մոնրեալում պարտվել էր Ռաֆայել Նադալին։ 

Այս պահին Մեդվեդևը մրցաշրջանի ընթացքում ամենաշատ հաղթանակներն ունի։ Նշենք, որ ռուս թենիսիստը 44 հաղթանակ է տարել։

Հրապարակող՝

Ամենաթարմ