Ժամանակն է, որ Վերին Լարսի անցակետը դադարի լինել քաղաքական ճնշման լծակ ռուսների համար

Հրապարակող՝

Նախատեսվում է իրականացնել Վերին Լարսի վերակառուցման ծրագիր

Ամենադիտվածներ

Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մամուլում տեղեկություններ կան, որ վերջին օրերին Վերին Լարսի ռուսական անցակետում ռուսական կողմը հերթական հակահայկական քաղաքականությունն է իրականացնում ընդգծված կերպով թիրախավորելով հայ վարորդներին, անգամ տուգանելով նրանց:

Այն, որ ռուսական կողմի հակահայկական քաղաքականությունը կարող է դրսևորվել տարբեր կերպ վաղուց է հայտնի: Այն, որ Վերին Լարսի անցակետը ցանկացած պահի քաղաքական լծակ է ռուսական կողմի ձեռքում, դա էլ վաղուց հայտնի փաստ է:

Հարցը հետևյալում է: Ինչքա՞ն դեռևս մենք պետք է գտնվենք ռուսական ուղեծրում և շարունակաբար հարվածներ ստանանք: Վաղուց ժամանակն է, որ մենք տնտեսական կապերի այլընտրանքային ուղիներ մտածենք և այնպես անենք, որ ռուսների կողմից Վերին Լարսի անցակետը դադարի լինել քաղաքական ճնշման լծակ մեր վրա»:

https://www.facebook.com/david.fidanyan/posts/2523498244366101

Ամենաթարմ