Կարևոր չէ՝ Պադերբորնի երկրպագու եք, թե Բավարիայի, ձեզ դուր կգա Կոուտինյոյի խաղը. Կովաչ

Հրապարակող՝

Կարևոր չէ՝ Պադերբորնի երկրպագու եք, թե Բավարիայի, ձեզ դուր կգա Կոուտինյոյի խաղը. Կովաչ

Ամենադիտվածներ

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը Բունդեսլիգայի 6-րդ տուրի՝ «Պադերբորնի» հետ խաղից հետո (3-2) խոսել է թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի մասին։

«Կոուտինյոյի խաղը ինքնին խոսուն է։ Բոլոր նրանք, ովքեր դիտել են խաղը մարզադաշտից կամ դրա սահմաններից դուրս, տեսել են նրա մակարդակն ու որակը։

Երբեմն թվում է, թե նա պարում է գնդակի հետ։ Ֆիլիպեն հստակ գիտի՝ ինչ անել ցանկացած իրավիճակում, խաղի ցանկացած պահի։

Առաջին գոլի ժամանակ նա հիասքանչ փոխանցում արեց Գնաբրիին։ Հետո արդեն Կոուտինյոն գոլ խփեց Սերժիի հիանալի փոխանցումից։ Դա անհատական վարպետություն է։ Նա վստահաբար հետագայում կօգնի մեզ։

Կոուտինյոն ադապտացվել է թիմին ու երջանիկ է այստեղ։ Ու երբ այդքան Հարավային Ամերիկայի որակներով օժտված խաղացողը երջանիկ է, ֆանտաստիկ բաներ կարելի է տեսնել։

Կարևոր չէ՝ «Պադերբորնի» երկրպագու եք, թե «Բավարիայի», նրա խաղը ձեզ դուր կգա»,- Կովաչի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Ամենաթարմ