«Ժանգը» ֆիլմի նկարահանող խմբի անդամներին, որի նկարահանումները դադարեցրել են դերասան Ալեքս Բոլդուինի մասնակցությամբ ողբերգական միջադեպից հետո, թունավոր սարդ է խայթել։ Այս մասին հայտնել է «Sky News»-ը։
Տուժել է լուսավորող և մոնտաժող Ջեյսոն Միլերը։ Արդյունքում Միլերին հոսպիտալացրել են, ախտորոշվել է ձեռքի նեկրոզ և սեպսիս։ Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան՝ վարակը կանգնեցնելու և ձեռքն անդամահատումից փրկելու համար։
Այս պահին արդեն համացանցում Ջեյսոն Միլերի բուժման համար դրամահավաք է սկվել։
