fbpx
Աշխարհ

Ճապոնացի դիզայները ստեղծել է մեքենա՝ նվիրված Դևիդ Բոուիին

Փարիզում բացված Exposition Concept Car Paris ցուցահանդեսում ներկայացվել է ավտոմեքենա, որը ստեղծվել է բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուիի պատվին։ A portrait of db մեքենայի ստեղծման ծրագրի իրականացման համար ճապոնացի դիզայներ Տակումի Յամամոտային 21 տարի է անհրաժեշտ եղել։

Յամամատոն մանկուց եղել է Բոուի երկրպագուն։ tvkultura.ru –ի հաղորդմամբ, ծրագրի իրականացմանը նա ցանկացել էր ընդգրկել անձամբ երգչին, բայց այդպես էլ չի հասցրել հանդիպել նրան։ Բոուին մահացել է 2016 թվականի հունվարին և ճապոնացի դիզայները ստեղծել է ավտոմեքենայի մոդելը նրա հիշատակին։ Մշակվել է հատուկ ալգորիթմ, որը թույլ է տվել Բոուիի երգերից հատվածներ վերածել դիզայնի լեզվի։ Արտաքինից մեքենան արտացոլում է երաժշտի բնավորության և ստեղծագործությունների յուրահատկությունները՝ խիզախություն և բազմակողմանիություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ