Աշխարհ

ԿԺԴՀ-ի հինգ կազմակերպությունների ակտիվները Ճապոնիան սառեցրել է

Ճապոնիան Հյուսիսային Կորեայի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում շարունակվող հրթիռային փորձարկումների կապակցությամբ: Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ, մասնավորապես, Ճապոնիան որոշում է ընդունել հինգ կազմակերպությունների ակտիվները սառեցնելու մասին, որոնք մասնակցում են միջուկային զենքի և հրթիռների մշակման Փհենյանի ծրագրերին:

Նրա խոսքով՝ Փհենյանի սադրանքները «լուրջ և անխուսափելի սպառնալիք» են ներկայացնում Ճապոնիայի անվտանգության համար: «Ճապոնիան կոչ է անում Հյուսիսային Կորեային՝ կոնկրետ գործողություններ ձեռնարկել զանազան խնդիրներ լուծելու համար», ներառյալ իր միջուկային ու հրթիռային ծրագրերը, ինչպես նաև Փհենյանի կողմից անցյալում Ճապոնիայի քաղաքացիների առևանգումները, հայտարարել Է Մացունոն:

Նա նշել է, որ 1970-ական եւ 1980-ական թվականներին Ճապոնիայի քաղաքացիների առեւանգումներն իբր հյուսիսկորեական գործակալների գլխավոր խնդիրներից մեկն են, որոնք ծառացած են վարչապետ Ֆումիո Կիսիդայի վարչակազմի առջև:

Փհենյանը սեպտեմբերի վերջից բալիստիկ հրթիռների կանոնավոր արձակումներ է անցկացնում ի պատասխան Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զորավարժությունների: Հարավային Կորեան, Ճապոնիան և Արեւմուտքի երկրները քննադատում են նման գործողությունները, հայտարարելով, որ դրանք խախտում են ԿԺԴՀ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ