fbpx
Աշխարհ

Ճապոնիայում անոմալ շոգի պատճառով զոհերի ու տուժածների թիվն ավելանում է

Անցած շաբաթ Ճապոնիայում անոմալ շոգերի պատճառով առնվազն 57 մարդ է մահացել, ևս շուրջ 20 հազարը հայտնվել են հիվանդանոցներում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Ճապոնիայի գլխավոր հակահրդեհային ծառայությանը:

Ընդամենը 7 օրում հոսպիտալացման կարիք է ունեցել երկրի 18 347 քաղաքացի: Մահացածների մեծ մասը տարեց մարդիկ են, ովքեր չեն կարողացել օգտվել հովացուցիչ համակարգերից:

Հուլիսի 22-28-ն անոմալ ջերմաստիճանի զոհ էր դարձել 11 մարդ:

Ամռան առաջին կեսին Ճապոնիայում և՛ անձրևային, և՛ շոգ եղանակ է եղել, իսկ հուլիսի կեսից ջերմաստիճանը սկսել է շեշտակի բարձրանալ: Այժմ ջերմաչափի սնդիկի սյունը հասնում է +39 աստիճանի:

Իշխանությունները քաղաքացիներին և զբոսաշրջիկներին խնդրում են երկար ժամանակ չգտնվել արևի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ, շատ ջուր խմել և կրել գլխարկներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ