fbpx
Աշխարհ
23:50 18/07/2019

Ճապոնիայում տղամարդը կրակի է մատնել անիմե ստուդիան. կան զոհեր

Ճապոնական Կիոտո քաղաքում անիմե ստուդիայում բռնկված հրդեհից զոհվել է 12, տուժել՝ 36 մարդ: Այս մասին գրում է NHK-ն:

Ըստ նախնական վարկածի՝ տեղի է ունեցել հրկիզում, քանի որ դեպքի վայրում բենզինի տարան ձեռքին տղամարդ է նկատվել:

Նշվում է, որ եռահարկ ստուդիայի հրդեհը հանգցնելու գործողություններով զբաղվում է մոտ 30 մարտական հաշվարկ:

Կիոտոյի անիմացիոն ստուդիան գործում է 1981 թ-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ