Ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը նոր անշարժ գույք է ձեռք բերել։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը Լոս Անջելեսի ամենաթանկ առանձնատան մասին է:
Բևեռլի Հիլզում գտնվող առանձնատան համար, որը նախկինում պատկանել է Warner Bros. կինոստուդիայի նախագահ Ջեք Ուորներին, Բեզոսը վճարել է 165 մլն դոլար:
Աշխարհի ամենահարուստ մարդն առանձնատունը գնել է մեդիամագնատ Դևիդ Գեֆենից, որն իր հերթին 1990թ. այն ձեռք էր բերել Ուորների այրուց:
Բոլոր հարմարություններով համալրված տան առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա սենյակներից մեկում տեղադրված է այն նույն փայտյա մանրահատակը, որի վրա Նապոլեոն Բոնապարտը ժամանակին ամուսնության առաջարկ է արել Ժոզեֆինային:
Նշենք, որ Բեզոսի կարողությունը գնահատվում է 131 մլրդ դոլար: