Չորեքշաբթի օրը, Ջեֆը իր twitter-ի էջում հրապարակել է ապահարզանի մասին հայտարարությունը: Նրանք ամուսիններ են եղել 25 տարի: Հայտարարության մեջ նշված չեն նրանց բաժանման պատճառները:
Ջեֆը գրել է. «Մենք որոշել ենք բաժանվել և շարունակել մեր համատեղ կյանքը որպես ընկերներ: Եթե մենք իմանայինք, որ 25 տարի անց կբաժանվենք, ապա դա կանեինք վաղուց»։
Ջեֆ Բեզոսը Ամազոնի սեփականատերն է, որը էլեկտրոնային առևտրի համաշխարհային գիգանտ է՝ հիմնադրված 1994 թվականին, աշխարհի ամենահարուստ մարդը, ով տիրապետում է 136.2 միլիարդ դոլար կարողության:
Դեռևս հստակ չէ նրանց բաժանության մանրամասները և, թե ինչպես կազդի դա նրա հարստության վրա, սակայն տեղեկատվություն կա, որ Բեզոսի կինը համատեղ կյանքում ձեռք բերած սեփականության համար կստանա դրա 50%-ը:
Ջեֆը 54 տարեկան է, ում պատկանում է Ամազոնի 16%-ը, ինչպես նաև Washington Post-ը և Blue Origin-ը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Forbes-ի հոդվածում։