Պաշտոնական․ Ջեկոն Ինտերի ֆուտբոլիստ է

Ամենադիտվածներ

Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակից ու «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Էդին Ջեկոն պաշտոնապես դարձավ «Ինտերի» ֆուտբոլիստ։

Այս մասին տեղեկանում ենք միլանյան ակումբի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ կողմերը կնքել են 2 տարվա պայմանագիր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջեկոն «Ինտերի» կազմում մինչ այս արդեն հասցրել էր մասնակցել մեկ ընկերական հանդիպման։

Ամենաթարմ