Ջեսիկա Սիմփսոնի հուշերի հիման վրա ռոմանտիկ կատակերգություն կնկարահանվի

Հրապարակող՝

Տոկիո-2020. Ճապոնացիներն անհանգստացած են ջրի որակից

Amazon-ը 2000-ականների գլխավոր աստղերից մեկի՝ երգչուհի եւ դերասանուհի Ջեսիկա Սիմփսոնի հուշերի հիման վրա ռոմանտիկ կատակերգություն կնկարահանի: Աստղի հուշերը պատմող Open Book ինքնակենսագրականը, որը լույս է տեսել 2020 թվականին, 14 շաբաթվա ընթացքում վաճառվել է կես միլիոն օրինակով:

The Hollywood Reporter-ի տեղեկություններով, ֆիլմ ամբողջությամբ գրքի կրկնօրինակը չի լինի: Այն պարզապես ոգեւորել է նախագծի հեղինակերին՝ երաժշտության հանդեպ սիրով մեծանալու մասին պատմությամբ: Սերիալը կպատմի Սեդի Սփարոյ անունով փոփ երգչուհու մասին, ով 20 տարեկանում միամիտ աղջկանից դառնում է սուպերաստղ:

Սյուժեի հիմքում կլինեն ընտանիքի, ընկերների եւ սիրելիի հետ հարաբերությունները: Նախագիծը ռոմանտիկ կատակերգություն ժանրում կլինի՝ անդրադառնալով սիրո, ընկերության եւ քրոջ հետ հարաբերությունների թեմաներին, ինչպես նաեւ երաժշտական ​​բիզնեսի բարդությունները:

Ջեսիքա Սինփսոնի անձի վրա հիմնված կերպարը կմարմնավորի երգչուհի, երգահան եւ դերասանուհի Քեյթլին Թարվերը, ով հայտնի է ig Time Rush, The Extraordinary Family եւ Secret from My Parents սերիալներում խաղացած դերերով:

Ամենաթարմ