Աշխարհ

Ջիգարխանյանի ընկերը մանրամասներ է հայտնել դերասանի առողջական վիճակի մասին

Արմեն Ջիգարխանյանի ֆեյսբուքյան խմբում դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը գրառում է կատարել՝ որտեղ մանրամասներ է ներկայացրել դերասանի առողջական վիճակի մասին:

«Արմեն Ջիգարխանյանի ինքնազգացողությունը լավ է: Ինչպես ինքն է ասում, «անձնագրի տվյալների համաձայն»: Լրագրողների հետ չի շփվում, ամեն օր դուրս է գալիս զբոսանքի, երբեմն ընկերների հետ»,- մասնավորապես գրել է նա:

Նա հայտնել է, որ դերասանը պատրաստվում է անձամբ հետևել իր թատրոնի կողմից երիտասարդ դերասաններին մրցանակներ հանձնելու գործընթացին:

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել էր 2017 թվականի հոկտեմբերին, երբ խնդիրներ էին ծագել իր արդեն նախկին կնոջ հետ հարաբերություններում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ