fbpx
Աշխարհ

Ժիրինովսկի առաջարկել է մեկ ամսով հետաձգել ուսումնական տարվա մեկնարկը

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է տեղաշարժել արձակուրդների ժամանակացույցը և ուսումնական տարին սկսել հոկտեմբերից: Այս մասին գրում է РИА Новости-ն:

«Տեսե՛ք, հիմա սեպտեմբեր է. բոլորը սկսել են ուսումնական տարին, իսկ մենք նրանց (կրթության ոլորտի հետ կապ ունեցող անձանց) թույլ չենք տալիս հանգստանալ: Միջազգային ճամբարները, հանգստավայրերը, առողջարանները կիսադատարկ են…Ինչո՞ւ…Եկե´ք ուսումնական տարին սկսենք հոկտեմբերի մեկից, իսկ տարին կավարտենք հուլիսին: Ամառային արձակուրդները կձգվեն օգոստոսից մինչև սեպտեմբերի վերջ, այսինքն՝ մենք չենք առաջարկում կրճատել ուսումնական տարին»,-ասել է Ժիրինովսկին:

Նա հավելել է, որ ամառային արձակուրդները տեղափոխելով՝ կերկարաձգեն ամառվա տևողությունը:

«Մայիս, հունիս, հուլիս ամիսներին բոլոր տեղերում էլ լավ է: Եկե´ք հնարավորություն տանք մարդկանց, որոնց բնակավայրերում օգոստոս, սեպտեմբեր ամիսներին արդեն աշուն է, մեկնել հարավ հանգստանալու»,-ասել է Ժիրինովսկին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ