Սպորտ

Ժիրուն կարիերան կշարունակի MLS-ում

«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն մոտ է «Լոս Անջելես» տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ MLS-ը ներկայացնող ակումբը 37-ամյա ֆրանսիացու հետ բանավոր համաձայնության է եկել․ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի դեկտեմբեր։ Նշվում է, որ կողմերը շուտով կավարտեն գործարքը, իսկ ֆուտբոլիստը նոր թիմին կմիանա ամռանը։

Այս մրցաշրջանում Ժիրուն անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ