ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարի մեջ պաշտոնապես մտնելուց հետո առաջին օրը 6.3 մլն դոլար է հավաքել որպես նվիրատվություն նախընտրական քարոզարշավի անցկացման համար, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Գումարը տրամադրել են մոտ 97 հազար ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:
Հրատարակությունը նշում է, որ Բայդենին հավաքված միջոցների ծավալով հաջողվել է գերազանցել դեմոկրատներին, որոնք հայտարարել են ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնելու մասին:
Մոտ 20 դեմոկրատներ արդեն հայտարարել են նախագահի պաշտոնի համար առաջադրվելու մտադրության մասին:
ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները կկայանան 2020 թ. նոյեմբերի 3-ին:

