Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ջոն Տերին, հնարավոր է, գլխավորի «Նյուքասլը»: Այս մասին հաղորդում է The Guardian-ը։ «Նյուքասլի» գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է մնացե, քանի որ ամռանը Ռաֆայել Բենիտեսը հեռացել է ակումբից:
Տերին դեռ ինքնուրույն աշխատանքի փորձ չունի։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա ընդգրկվել է «Աստոն Վիլայի» մարզչական շտաբում։ Հաղորդվել է նաև, որ «Նյուքասլը» կարող է գլխավորել Ժոզե Մոուրինյոյին։
Ջոն Տերին ֆուտբոլիստի գրեթե ամբողջ կարիերան անցկացրել է Լոնդոնի «Չելսիում»: