Աշխարհ

Ջոնսոնը երկուշաբթի կտեղափոխվի Դաունինգ սթրիթ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, երկուշաբթի վերջնականապես, կտեղափոխվի կառավարության ղեկավարի նստավայր՝ Դաունինգ սթրիթ 10, և նրա զուգընկերուհին՝ Քերրի Սիմոնդսը, այնտեղ կապրի նրա հետ, հայտնում է Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը։ Այս մասին հաղորդում է TACC-ը:

«Վարչապետը պաշտոնապես տեղափոխվում է այսօր և նրա կյանքի ուղեկիցն այնտեղ կապրի», – Reuters-ը մեջբերում է վարչապետի գրասենյակի աշխատակցուհուն:

Ջոնսոնը, ինչպես գրում են ԶԼՄ-ները, կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո դեռ չի գիշերել նստավայրում և ամեն օր վերադարձել է տուն:

Daily Telegraph-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Ջոնսոնը ապրելու համար ընտրել էր ավելի ընդարձակ բնակարան, որը գտնվում է Դաունինգ սթրիթ 11-ում՝ ֆինանսերի նախարարի գրանսենյակի վերևում:

Սակայն, հրատարակությունը նշում է, որ այդ ժամանակ հեռացող ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը իր կահույքը բնակարանում թողել էր մինչև կիրակի և այ դպատճառով նոր վարչապետը կարողացել էր տեղափոխվել երկուշաբթիից ոչ շուտ:

Սիմոնդսը 55-ամյա Ջոնսոնից երիտասարդ է 24 տարով: Նա հուլիսի 24-ին ներկա էր Դաունինգ սթրիթի բակում կառավարության նոր ղեկավարի դիմավորման հանդիսավոր արարողությանը, սակայն Ջոնսոնը որոշել էր չտանել նրան Բուքինգհեմյան պալատ Եղիսաբեթ Երկրորդի հետ հանդիպմանը, երբ թագուհին նրան գործադիր իշխանության լիազորություններով էր օժտում: Ջոնսոնը պաշտոնապես դեռ չի ավարտել փաստաբան և գրող Մարինա Ուիլերի հետ ապահարզանի գործընթացը, որի հետ ապրել է քառորդ դար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ