fbpx
Սպորտ

Ջոկովիչը եզրափակչում հաղթեց Շապովալովին. ATP Փարիզ

Փարիզում ավարտվեց ATP Մասթերս 1000 շարքի տարվա վերջին մրցաշարը։ Եզրափակչում միմյանց դեմ մրցում էին Նովակ Ջոկովիչը և Դենիս Շապովալովը։

Ջոկովիչը խնդիրներ չունեցավ նաև եզրափակչում։ Սերբ թենիսիստը հաղթեց երկու սեթում 6-3, 6-4 հաշվով և նվաճեց կարիերայի հերթական Մասթերսը։ Ողջ մրցաշարի ընթացքում Նոլեն ոչ մի սեթ այդպես էլ չպարտվեց։ Շապովալովի համար սա կարիերայի առաջին Մասթերսի եզրափակիչն էր։

Չնայած հաղթանակին՝ վաղը՝ նոյեմբերի 3-ին, ATP-ի վարկանիշային նոր աղյուսակում Նովակ Ջոկովիչը առաջատարի դիրքը կզիջի Ռաֆայել Նադալին։

Նոյեմբերի 10-ից 18-ը Լոնդոնում կկայանա ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ