Կրիշտիանու Ռոնալդուն FIFA The Best մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է հատուկ մրցանակի, որի կապակցությամբ ֆուտբոլիստին շնորհավորել է նրա սիրելին՝ Ջորջինա Ռոդրիգեսը։
«ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակ՝ պատմության լավագույն ռմբարկու։ Թող Աստված շարունակի օրհնել քեզ։
Դու եզակի ես։ Շնորհակալություն մեզ այդքան ուրախություն պարգևելու, հաստատակամություն և վճռականություն սովորեցնելու համար: Մենք սիրում ենք քեզ, հայրիկ»,- գրել է Ռոդրիգեսն Instagram-ի իր էջում:
