Քաղաքականություն

Հայ ժողովուրդը դեռ քնած է ու չի հասկանում, թե ինչ է իրեն սպասվում շատ մոտ ապագայում. Սարո Սարոյան

Քաղաքագետ Սարո Սարոյանը իր Facebook-ը էջում գրառում է արել, որում ասվում է.

«Հայ ժողովուրդը դեռ քնած է ու չի հասկանում, թե ինչ է իրեն սպասվում շատ մոտ ապագայում: Մեր ականջը շոյող ՛՛խաղաղության օրակարգի՛՛ ամենից վտանգավոր նպատակադրումը դա մարդկանց երանության այդ քաղցր քնի մեջ պահելն է:

Մոտ ապագայում, սակայն, հայ ժողովուրդը տեսնելու է ոչ միայն մեր սրբազան խորհրդանիշների, թափված արյան, մարդկանց տառապանքների արժեզրկումը, ոչ միայն մեր պետական շահերի ու անօտարելի իրավունքների ոչնչացումը, այլ նաեւ հայ ազգի էության ուրացումը Նիկոլի ու նրա թիմի կողմից: Շատ շուտով Հայոց ցեղասպանության մասին մեր իսկ եթերով սկսելու են խոսել որպես հայոց անհիմն պահանջների հետեւանք, որպես ազգային կեղծ իղձերի արգասիք, որպես հայ-թուրքական բարեկամության դեմ օտարների կողմից կիրառված սադրանք, որպես չափազանցություն՝ ներդրված միջազգային հարաբերությունների մեջ՝ օտարների կողմից իրենց շահերը սպասարկելու համար, որպես կեղծիք, որը հայ ազգին թույլ չի տալիս զարգանալ ու հարաբերվել հարեւանների հետ: Շատ շուտով սկսելու են գրաքննվել մեր դասագրքերը եւ մի ամբողջ հարյուրամյա մշակույթ ձեւախեղվելու է այնպես, որ մարդիկ սկսեն կասկածել կամ մերժել Թումանյանին, Իսահակյանին, Չարենցին, Սեւակին, Շիրազին, Մահարուն, Դաշտենցին, Գալշոյանին, բոլորին, բոլորին ովքեր գովերգել են Արարատը կամ խոսել են թուրքերի կողմից իրականացված ցեղասպանության մասին: Շատ շուտով սկսելու են մեզ համոզել, որ Երեւանի ու մեր մյուս բնակվայրերի միաէթնիկ բաղադրությունը ֆաշիզմի դրսեւորում է, աննորմալություն ներկա աշխարհում, եւ տոլերանտությունը, տնտեսական շահերը, քաղաքակրթության արդի դրվածքները պահանջում են, որպեսզի հենց մենք խթանենք ու օժանդակենք այլազգիներին՝ բնակվել մեր քաղաքներում ու գյուղերում: Շատ շուտով սկսելու են …

Շատ շուտով բոլորս արթանանալու ենք: Մի մասը արթնանալու է դիմադրելու համար, մյուս մասը ամենայն ազգայինը ուրանալու համար»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ